Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ինչո՞վ են տարբերվում թեյի տարբեր տեսակները. news.am

Ինչո՞վ են տարբերվում թեյի տարբեր տեսակները. news.am

Թեյն աշխարհում ամենաշատ օգտագործվող ըմպելիքներից մեկն է։ Կան թեյի բազմաթիվ տեսակներ եւ դրանց ընտրության հարցում կարելի է հեշտությամբ խճճվել։ Հետեւաբար պետք է իմանալ, թե ինչպես կարելի է տարբերակել թեյի տեսակները։

 

Ամենատարածվածը, իհարկե, կանաչ եւ սեւ թեյերն են. ի դեպ, կանաչ թեյը շատ ավելի օգտակար եւ առողջարար հատկանիշներ ունի, քանի որ ավելի քիչ ջերմամշակման է ենթարկվում, իսկ սեւ թեյն ունի հիանալի համ եւ կազդուրող ազդեցություն։

 

Դեղին թեյն իր պատրաստման տեխնոլոգիաներով շատ նման է կանաչ թեյին, սակայն վերջում այն մի քիչ ավելի շատ են եփում, որի արդյունքում թեյը կորցնում է իր սուր հատկությունները եւ ձեռք բերում դեղին երանգ։

 

Սպիտակ թեյ պատրաստելու համար հավաքում են ամենից դալար եւ ամենափոքր տերեւները, որոնք հետո շատ զգուշորեն չորացնում են, ինչը այս թեյին շատ նուրբ համ է հաղորդում։

 

Կարմիր թեյի յուրահատկությունն այն է, որ հատուկ մեթոդներով չորացնելուց բացի, այն մի փոքր բովում են, ինչն էլ թեյին հիանալի բույր եւ կարմիր երանգ է հաղորդում։

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ